Ադրբեջանը հայց է ներկայացրել Հաագայի դատարան ընդդեմ Հայաստանի
Ադրբեջանը Հայաստանի դեմ հիմնական հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան «Հայաստանի կողմից էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի սուվերեն իրավունքների խախտումների» վերաբերյալ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Այս հայցը վերջին զարգացումն է միջազգային դատավարության շրջանակներում, որը սկսվել է 2023 թվականի փետրվարի 27-ին, երբ Ադրբեջանը Հայաստանին ծանուցում է ուղարկել արբիտրաժի մասին։ Արբիտրաժը բացվել է 2023 թվականի սեպտեմբերի 8-ին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին դատավարական հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 12-ին։
Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների շուրջ երեսուն տարվա ապօրինի օկուպացիայի ընթացքում Հայաստանը խոչընդոտել է այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսներին Ադրբեջանի հասանելիությունն ու զարգացումը: Ընդհակառակը, Հայաստանն այդ ռեսուրսներն օգտագործել է իր շահերի համար», - Նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ով է ՏԿԵ նոր նախարարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ով է նշանակվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոն...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Բարձաստիճան վեց պաշտոնյաներ հեռանում են
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հայտնեց իր հրաժարականի մասին։«Հարգելի քաղաքացիներ, Սիրե...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա։ Այս մ...
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրաժարականի մասին լուրը ևս հաստատվեց։ «Հարգելի գո...