Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորը՝ ի պատասխան հարցի, որ երեկ հարցազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Աղազարյանին ևս խնդրել է մանդատը վայր դնել, դեռ շարունակելո՞ւ է պայքարել:
«Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին»,- ասել է Աղազարյանը:
Հիշեցնենք՝ երեկ Հանրայինի եթերում Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել: Նարեկ Զեյնալյանն արդեն իսկ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել:
«Ես հույս ունեմ, որ իմ խնդրանքը անարձագանք չի մնա: Այստեղ էլ անձնավորված չի խնդիրը։ Խնդիրը համակարգային է, և մենք պետք է մեր մեր ընկալումները, վերաբերմունքները, մոտեցումները մեր պետության և նրա ինստիտուտների նկատմամբ որոշակի վերանայենք»,- նշել էր Փաշինյանը հարցազրույցի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Քյարամյանը հարցաքննվել է․ ինչ է հայտնի․ «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Քյարամյանը...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներու...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա։ Այս մ...
Հայտնի է՝ ով է ՏԿԵ նոր նախարարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ով է նշանակվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոն...