Պատահարներ
Նոր նախազգուշացում Վալենսիայի բնակիչներին
Իսպանիայի Ազգային օդերևութաբանական գործակալությունը հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ ակտիվացրել է առավելագույն եղանակային կարմիր նախազգուշացումը Վալենսիայի համար:
«Վալենսիայի հարավային ափ: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում այս տարածքում հնարավոր են սաստիկ ամպրոպներ։ Սպասվում է, որ կարճատև անձրևներ կլինեն»,- ասվում է նախազգուշացման մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին հորդառատ անձրևներ են տեղացել Իսպանիայի տարբեր շրջաններում։ Հատկապես տուժել են երկրի հարավային և արևելյան շրջանները։
Ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 211-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Հազվագյուտ սպիտակագլուխ անգղ է հայտնաբերվել Սիսիանում
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Խոշոր հրդեհ Թուրքիայում․ կրակը հասել է անտառային գոտի
5.0