Ավտովթար՝ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հոկտեմբերի 27-ին, ժամը 15:49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ. Հ.) և «Opel» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն, ուղևորներ Վ. Մ.-ն (ծնված 2004 թ.), Մ. Մ.-ն (ծնված 2009 թ.) և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի հարավում՝ Ադանա նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է РИА Новости–ն...
Ավտովթար - վրաերթ՝ Երևանում. ինչ է հայտնի
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմեն...
Տասնյակ ձերբակալվածներ` Չելյաբինսկում տաքսու կին վարորդի սպանությունից հետո
Չելյաբինսկի շրջանի Կորկինո քաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 40 մարդ բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում...
Երկրաշարժ` Արտաշատից 8 կմ հյուսիս-արևմուտք. ինչ է հայտնի
Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժա...