Ավտովթար - վրաերթ՝ Երևանում. ինչ է հայտնի
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմենակյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Գ․) բախվել է կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Հ․), որն էլ՝ կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ն․ Գ․): Այնուհետ «Toyota» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ա․Հ․-ին։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և Ա․Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Արտաշատից 8 կմ հյուսիս-արևմուտք. ինչ է հայտնի
Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժա...
Տասնյակ ձերբակալվածներ` Չելյաբինսկում տաքսու կին վարորդի սպանությունից հետո
Չելյաբինսկի շրջանի Կորկինո քաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 40 մարդ բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում...
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի հարավում՝ Ադանա նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է РИА Новости–ն...
Ավտովթար՝ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հոկտեմբերի 27-ին, ժամը 15:49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է...