Տասնյակ ձերբակալվածներ` Չելյաբինսկում տաքսու կին վարորդի սպանությունից հետո
Չելյաբինսկի շրջանի Կորկինո քաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 40 մարդ բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Անկարգությունները, որոնք տեղական 74.ru հրատարակությունն անվանել է «ջարդ գնչուների թաղամասում», սկսվել են հինգշաբթի տաքսու կին վարորդի սպանությունից հետո, որի առնչությամբ կալանավորվել է 17-ամյա մի տղա։ Տեղի բնակիչները այս սպանության մեջ մեղադրել են գնչուների համայնքի անդամներին։
Ըստ ռուսալեզու թելեգրամյան ալիքներից մեկի` անկարգությունների հետ կապված ձերբակալվածների թվում կան նաև գնչուներ։
Интерфакс-ի զրուցակիցը հայտնել է, որ անկարգությունների ժամանակ երկու երիտասարդ որսորդական հրացանից թեթև վնասվածքներ են ստացել։ Այժմ, ըստ նրա, քաղաքում հանգստություն է վերականգնվել.
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Արտաշատից 8 կմ հյուսիս-արևմուտք. ինչ է հայտնի
Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժա...
Ավտովթար - վրաերթ՝ Երևանում. ինչ է հայտնի
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմեն...
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի հարավում՝ Ադանա նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է РИА Новости–ն...
Ավտովթար՝ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հոկտեմբերի 27-ին, ժամը 15:49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է...