ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արտագաղթել է խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով». Փաշինյան
Բարեկեցության մեջ մտնում է ազատությունը. Ես առնվազն մի քանի դեպք տեսել եմ եվրոպական հյուրանոցներում, երբ ասենք, թեյ կամ սուրճ ես պատվիրում, մեկ էլ գալիս է ինչ-որ մի մատուցող եւ սկսում է հայաստանյան հայերենով շփվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում ես՝ ո՞վ ես, ի՞նչ ես, բնականաբար հարց է ծագում, բա ինչի՞ ես արտագաղթել, ի՞նչն է պատճառը, Երևանում հյուրանոցում մատուցողի տեղ չկա՞ աշխատելու, որ եկել ստեղ ես աշխատում: Հետո պարզվում է, որ մեկն արտագաղթել է սանրվածքի պատճառով, մեկը՝ ականջին օղ կախելու պատճառով, մեկը արտագաղթել է այն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քյաբաբ չի սիրում և սրանից բխող այլ հետևանքներ: Այս թեմաների հետ որ չառնչվեք, այդպես էլ չենք հասկանալու արտագաղթ երևույթը: Մենք չունենք պատկերացում արտագաղթի մասին»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ մենք չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին. «Մենք անընդհատ կենացներ ենք ասում՝ Սփյուռքը գա, Սփյուռքի ներուժը, ընենց անենք գան, ինչի՞ համար գան: Կներեք էլի էդ ո՞վ է Բրյուսելում իր հանդարտ կյանքը թողնելու, գնա ապրի Մովսես գյուղում՝ կրակոցների տակ, ո՞վ, համենայանդեպս ցույց տվեք 15-20 նման դեպք: Մենք պետք է առերեսվենք այս խնդիրների հետ»:
Կառավարության ղեկավարը նաև նկատեց, որ արդարությունն է նաև ժողովրդագրության անբաժանելի մաս է. «Որովհետև մարդը մեկ, երկու, երեք, չորս անարդարության բախվելով, ասում է եթե իմ երկրում, իմ տանը չեմ կարողանալու իմ իրավունքները պաշտպանել, ես ի՞նչ ունեմ ինձ կապող այս երկրի հետ. ժողովրդավարությունը՝ օրինականությունն է, կարգուկանոնը, իրավակագն է, անվտանգությունը՝ ներքին և արտաքին:
Վախենամ մենք ժողովրդագրություն ասելով սովորույթի համաձայն կարող է հասկանանք միայն ծննդաբերություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակ` հորդառատ անձրևի հետևանքով
Երեկոյան սկսված հորդառատ անձրևի հետևանքով մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին Auroranews-ին ահազանգում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔԿ-ն՝ Իսակովի պողոտայում դանակահարված տղամարդու դեպքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օպերատիվորեն իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրական կյանքում մարդու բյուջեի վրա չի ազդի. Տիգրան Ավինյան
Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ՝ համեմատած նախորդ բոլոր ժամանակաշրջանների հետ։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք և դանակահարություն Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկի մոտ
Ծեծկռտուք և դանակահարություն Թբիլիսիի Սամգորի թաղամասի ընտրատեղամասի մոտ։ Հայտնում են տելեգրամյան ալիքները: Ավելի վաղ հա...