Երևանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 18:29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային բնույթի վեճ։
Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Դանիելյանին իր տան մոտից բերման են ենթարկել ոստիկանություն
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին իր տան մոտից բերման են ենթարկել ոստիկանություն։ Տեղեկությունը տարածվել...
ՈՒՂԻՂ․ Սկսվեց Jamiroquai խմբի համերգը․ ստուգել ենք՝ տարածքում սատանաներ և սատանիստներ չկան․ Փաշինյան
«Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երեւանի Մարզահամերգային համալիրում: Պարզվում է այսօր մինչեւ գիշերվա ժամը երկուսը դիսկոտե...
Հունվարի 28-ին կլինեմ Եռաբլուրում, շիրիմիդ կշշնջամ, որ զինվորագրվում եմ հայոց բանակին. Կարին Տոնոյան
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում ընտանեկան ալբոմից լուսանկար է տեղադրել` դ...
Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել. Արցախի նախագահ
Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայ...