ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայում անծանոթը փորձել է հրդեհել կինոթատրոնը
Գերմանիայում ոստիկանությունը կրակ է բացել կինոթատրոնը հրդեհել փորձող տղամարդու ուղղությամբ։ Այս մասին գրում է Bild-ը։
Ըստ ԶԼՄ-ների` արաբական արտաքինով տղամարդը մուրճով և մոլոտովի կոկտեյլով հարձակվել է կինոթատրոնի այցելուների վրա։
Միջադեպը տեղի է ունեցել Կրեֆելդ քաղաքում։ Հաղորդվում է, որ չարագործը ստացել է ծանր վիրավորում։
Ըստ Bild-ի` հարձակումից առաջ տղամարդը Զբաղվածության դաշնային գործակալության շենք է նետել դյուրավառ նյութ։
Նա նաև հրդեհել է շենքի մոտ կայանված մեքենան, ապա թաքնվել։
Այնուհետև անծանոթին նկատել են Cinemaxx կինոթատրոնի մոտ։ Նա դյուրավառ նյութով 3 շիշ է նետել շինության ուղղությամբ, ապա փորձել ներս մտնել։ Նրան կանգնեցրել է ոստիկանությունը։
ԶԼՄ-ն նշում է, որ իրավապահները կրակ են բացել։ Տղամարդն այժմ հիվանդանոցում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ այլ մանրամասներ կամ այլ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Արտաշատից 8 կմ հյուսիս-արևմուտք. ինչ է հայտնի
Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների մեքենայի վրա. կան զոհեր և վիրավորներ. Ինգուշեթիա
Ինգուշեթիայում անհայտ անձինք կրակել են ոստիկաններով մեքենայի վրա։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեոդոսիայի նավթի պահեստում դյուրավառ նյութերի արտանետում է եղել
Թեոդոսիայում` նավթի պահեստում բռնկված հրդեհը, որը հոկտեմբերի 7- ից չի հաջողվել մարել, հանգեցրել է դյուրավառ նյութերի արտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սան Պաուլոյում փոթորկի պատճառով մոտ 1,6 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության. կան զոհեր
Շաբաթ օրը բրազիլական Սան Պաուլոյում մոտ 1,6 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության մեկ օր առաջ քաղաքը պատած հզոր փո...