ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Զոհ, վիրավորներ․ խոշոր վթար՝ Երևան-Սևան ճանապարհին
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: Հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է:
Նախնական տվյալներով` կա 8 տուժած և 1 զոհ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ այսօրվա խոշոր վթարից
Հոկտեմբերի 12-ին, ժամը 09:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փող...
«Դոմուսի» հրդեհի հետևանքով կան տուժածներ
«Դոմուս» հիպերմարկետի պահեստի հատվածում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 1 հոգի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Շենգավ...
Ինչու «Դոմուս» հիպերմարկետում հակահրդեհային, որևէ համակարգ տեղադրված չի եղել. Ցուցուլյանը մանրամասնում է
«Դոմուսում» հրդեհից առաջ պայթյուն չի եղել, բայց ընթացքում կենտրոնական հատվածում պատուհան է պայթել։ Ավելի վաղ ՀՀ քաղաքաշի...
«Դոմուսի» հրդեհը մեկուսացվել է․ Ցուցուլյանը մանրամասներ է հայտնել
«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. տուժածներ չկան, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում ե...