«Դոմուսի» հրդեհի հետևանքով կան տուժածներ
«Դոմուս» հիպերմարկետի պահեստի հատվածում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 1 հոգի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Շենգավիթ ԲԿ։
Այս մասին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօերն Ռուբեն Գրիգորյանը։
«1 հոգի էլ տեղում է սպասարկվել, ունեցել է ինքնազգացողության վատացում։ Պացիենտը, որը տեղափոխվել է ԲԿ, ըստ նախնական տեղեկության՝ հաճախասրտություն է ունեցել»․- մանրամասնեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ըստ ՆԳՆ տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու «Դոմուս» հիպերմարկետում հակահրդեհային, որևէ համակարգ տեղադրված չի եղել. Ցուցուլյանը մանրամասնում է
«Դոմուսում» հրդեհից առաջ պայթյուն չի եղել, բայց ընթացքում կենտրոնական հատվածում պատուհան է պայթել։ Ավելի վաղ ՀՀ քաղաքաշի...
«Դոմուսի» հրդեհը մեկուսացվել է․ Ցուցուլյանը մանրամասներ է հայտնել
«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. տուժածներ չկան, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում ե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Զոհ, վիրավորներ․ խոշոր վթար՝ Երևան-Սևան ճանապարհին
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Երկրաշարժ Թուրքիայի արևմուտքում․ AFAD
Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Չանաքալե նահանգում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Նահանգի Այվաջըք...