Ինչու «Դոմուս» հիպերմարկետում հակահրդեհային, որևէ համակարգ տեղադրված չի եղել. Ցուցուլյանը մանրամասնում է
«Դոմուսում» հրդեհից առաջ պայթյուն չի եղել, բայց ընթացքում կենտրոնական հատվածում պատուհան է պայթել։
Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի կազմում նաև «Դոմուս» հիպերմարկետների ցանցն է, վերահսկողական գործառույթներ դեռ չեն իրականացրել։ Այդ աշխատանքները նախատեսված են այս տարվա 4–րդ եռամսյակում։
Ստուգումների ժամանակ ընկերությանը տուգանելու կամ նախազգուշացնելու վերաբերյալ ՓԾ տնօրենը որևէ տեղեկություն չուներ, քանի որ իր գործառույթների մեջ չէ։
Ցուցուլյանը շեշտեց` «Դոմուսում» հրդեհից առաջ պայթյուն չի եղել, բայց ընթացքում կենտրոնական հատվածում պատուհան է պայթել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին Իսակովի պողոտայում «Դոմուս» հիպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել, ինչը հետագայում տարածվել է նաև խանութի տարածքում։ «Դոմուսում» բռնկված հրդեհն արդեն մեկուսացվել և մարվել է։ Ներկայում հետհրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Դեպքի վայրում աշխատել է փրկարար ծառայության 17 հաշվարկ, 5 օպերատիվ մեքենա, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա։
Նմանատիպ հոդվածներ
«Դոմուսի» հրդեհի հետևանքով կան տուժածներ
«Դոմուս» հիպերմարկետի պահեստի հատվածում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 1 հոգի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Շենգավ...
«Դոմուսի» հրդեհը մեկուսացվել է․ Ցուցուլյանը մանրամասներ է հայտնել
«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. տուժածներ չկան, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում ե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Զոհ, վիրավորներ․ խոշոր վթար՝ Երևան-Սևան ճանապարհին
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Երկրաշարժ Թուրքիայի արևմուտքում․ AFAD
Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Չանաքալե նահանգում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Նահանգի Այվաջըք...