Հզոր բռնկում՝ Արեգակի վրա
Այսօր գիշերը Արեգակի վրա հզորության նախավերջին մակարդակի ուժեղ բռնկում է տեղի ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:
Հոկտեմբերի 1 -ին՝ Երևանի ժամանակով 03:59-ին ռենտգենյան տիրույթում 3942 բծերի խմբում (S18E30) գրանցվել է M7.7 բռնկում՝ 39 րոպե տևողությամբ:
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X: Նվազագույն A0.0 դասը համապատասխանում է Երկրի ուղեծրում ճառագայթման հզորությանը՝ 10 նանովատ 1 քառակուսի մետրի համար: Հաջորդ աստիճանին անցնելիս հզորությունը մեծանում է 10 անգամ: Բռնկումները, որպես կանոն, ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել:
Ըստ IPG տիեզերական եղանակի մոնիտորինգի, վերջին օրվա ընթացքում երկրի իոնոսֆերայի վրա արևային Ռենտգենյան ճառագայթների պայթյունների ազդեցության մակարդակը բարձրացել է մինչև R2 (չափավոր) հինգ ցուցանիշների սանդղակով, որտեղ ամենաբարձրը R5 - ն է (ծայրահեղ):