Պավել Դուրովն ասել է, որ Telegram-ում իր տարեկան եկամուտը կազմում է «1 դիրհամ»
Փարիզում հարցաքննության ժամանակ Պավել Դուրովն ասել է, որ Telegram-ում իր տարեկան եկամուտը կազմում է «1 դիրհամ» (0,24 եվրո), գրում է Le Monde-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Դուրովի ընդհանուր կարողությունը, ըստ տարբեր գնահատականների, տատանվում է 9-15,5 միլիարդ դոլարի սահմաններում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում ձերբակալությունից հետո առաջին անգամ գրառում է կատարել։ Նա հայտարարել է, որ մեսենջերի օգտատերերի թվի կտրուկ աճի պատճառով հանցագործների համար ավելի հեշտ է դարձել չարաշահումները, և խոստացել է պայքարել այդ երևույթի դեմ:
«Telegram-ի օգտատերերի թվի կտրուկ աճը՝ մինչև 950 մլն, խնդիրներ է առաջացրել, որոնք հանցագործների համար հեշտացրել են մեր հարթակի չարաշահման հնարավորությունը։ Ահա թե ինչու ես իմ անձնական նպատակն եմ դրել այս առումով իրավիճակի զգալի բարելավման հասնել»,- գրել է նա՝ հավելելով,- «Մենք արդեն սկսել ենք այս գործընթացը, և շատ շուտով ես ձեզ հետ կկիսվեմ մեր առաջընթացի մասին ավելի մանրամասն տեղեկատվությամբ»։ Դուրովը
նաև իրականությանը չհամապատասխանող է անվանել «որոշ ԶԼՄ-ներում պնդումները, թե Telegram-ը մի տեսակ անարխիկ դրախտ է»: Նրա խոսքով՝ մեսենջերի ադմինիստրացիան ամեն օր հեռացնում է միլիոնավոր վնասակար հրապարակումներն ու ալիքները:
Նմանատիպ հոդվածներ
Բանավոր հանձնարարվել է Լապշինին չձերբակալել. գլխավոր դատախազությունը մանրամասնում է
Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրվել են Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի բնօրինակ հատվածները
Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ հանրությանն են ներկայացվել հայկական դիցարանի Պտղաբերության և սիրո աստվածու...
Կառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. «Ժողովուրդ»
«Երեւանում կառուցվող 35 հարկանի 5 երկնաքերերը խաթարել են Փոսի դպրոցի՝ Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դ...
Իլոն Մասկը հերքել է Իտալիայի վարչապետի հետ սիրավեպի մասին տեղեկությունները
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև «ռոմանտիկ հարաբերություններ չկա...