Իլոն Մասկը հերքել է Իտալիայի վարչապետի հետ սիրավեպի մասին տեղեկությունները
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև «ռոմանտիկ հարաբերություններ չկան»: Այս մասին նա գրել է իր X սոցիալական ցանցում։
Նրանց միջև «սիրավեպի» մասին լուրերը սկսեցին տարածվել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Global Citizen Awards-ի ընթրիքից հետո։ Այս միջոցառման ժամանակ լուսանկարիչները ֆիքսել են Մասկին և Մելոնիին նույն սեղանի շուրջ: Ըստ Politico-ի, այդ երեկո գործարարը Մելոնիին ասել է, որ վերջինս «ներքուստ ավելի գեղեցիկ է, քան արտաքուստ» և նրան անվանել է «անկեղծ, ազնիվ և մտածված»: Մելոնին Մասկին անվանել է «թանկագին հանճար»։
Ըստ New York Post-ի՝ Մասկը և Մելոնին մի քանի անգամ հանդիպել են անցած տարվա ընթացքում, այդ թվում՝ 2023 թվականի հունիսին Հռոմում գտնվող վարչապետի պաշտոնական նստավայրում։ Մասկը նաև ելույթ է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Մելոնիի ծայրահեղ աջ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության կողմից կազմակերպված քաղաքական փառատոնում:
Գործարարն ու քաղաքական գործիչը կարող են ընդհանուր աշխարհայացք ունենալ. երկուսն էլ ուշադրություն են դարձնում դեմոգրաֆիական քաղաքականությանը, կիսում են աջ քաղաքական հայացքները և հետաքրքրված են տեխնոլոգիայով:
Նմանատիպ հոդվածներ
Բանավոր հանձնարարվել է Լապշինին չձերբակալել. գլխավոր դատախազությունը մանրամասնում է
Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրվել են Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի բնօրինակ հատվածները
Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ հանրությանն են ներկայացվել հայկական դիցարանի Պտղաբերության և սիրո աստվածու...
Պավել Դուրովն ասել է, որ Telegram-ում իր տարեկան եկամուտը կազմում է «1 դիրհամ»
Փարիզում հարցաքննության ժամանակ Պավել Դուրովն ասել է, որ Telegram-ում իր տարեկան եկամուտը կազմում է «1 դիրհամ» (0,24 եվր...
Կառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. «Ժողովուրդ»
«Երեւանում կառուցվող 35 հարկանի 5 երկնաքերերը խաթարել են Փոսի դպրոցի՝ Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դ...