Սուրենյանը փոքրիկ ամառ է խոստացել
Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք, մենք աշնանն ունենում ենք նաև փոքրիկ ամառ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հիշեցնենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել էր առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, համաձայն որի՝ Երևանում սեպտեմբերի 20-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 20-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ
Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի...
Հանրային ռադիոյի պատին հայտնված ժամացույցների լուսանկարը մանիպուլյացիա էր. մանրամասներ
Երեկ Հանրային Ռադիոյում Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցների հայտնվելը մեծ աղմուկ էր բարձրացրել հասար...
Բաքու-Անկարա Հանրային ռադիոյի «նվերը»
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը, ով աշխատում է Հանրային ռադիոյում, հետևյալ գրառումն է կատարե...
Ոստիկանության անունից գումար են պահանջում. զգուշացում
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությ...