Հանրային ռադիոյի պատին հայտնված ժամացույցների լուսանկարը մանիպուլյացիա էր. մանրամասներ
Երեկ Հանրային Ռադիոյում Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցների հայտնվելը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում:
Հանրային ռադիոյի աշխատակից Ալիսա Գևորգյանն էր հրապարկումն արել ու լուսանկար հրապարակել, որտեղ երևում էր, որ Հանրային ռադիոյի նոր ժամացույցները ներկայացնում են Երեւանի, Բաքվի, Թբիլիսիի, Անկարայի և Մոսկվայի ժամանակները: Բնականաբար, տրամաբանական հարց էր առաջանում, թե ինչու՞, օրինակ, չկա Թեհրանը կամ այլ մայրաքաղաքներ:
Սա, իհարկե, մեծ աղմուկ բարձրացրեց, և արդեն այսօր Radio Aurora-ի մեր ռաիդոլսողն ուղարկել է մեզ լուսանկարի ամբողջական տարբերակը, որտեղ ի թիվս նշվածների կան նաև Թեհրանի, Բրյուսելի, Լոնդոնի, Վաշինգտոնի, Նյու Յորքի և Լոս-Անջելեսի ժամանակը ցույց տվող ժամացույցները:
Այս ամենից կարող ենք ենթադրել, որ տեղի ունեցածը պարզապես մանիպուլյացիա էր, որին, ցավոք, ենթարկվել ենք շատերս: Սակայն, հարկ է նշել, որ Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրենը երեկ ողջ օրվա ընթացքում, ո՛չ լրատվամիջոցների հետ զրույցում, ո՛չ էլ մեկ այլ տարբերակով սպառիչ պարզաբանում չներկայացրեց թեմայի շուրջ՝ այդպիսով իրավիճակի իրական պատկեր այդպես էլ չներկայացնելով:
Նմանատիպ հոդվածներ
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ
Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի...
Բաքու-Անկարա Հանրային ռադիոյի «նվերը»
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը, ով աշխատում է Հանրային ռադիոյում, հետևյալ գրառումն է կատարե...
Ոստիկանության անունից գումար են պահանջում. զգուշացում
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությ...
Մինչև երբ կարող են դիմել զորակոչից տարկետում ստանալու համար
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորակա...