Աբովյան փողոցում երթևեկելի գոտի է առանձնացվել հասարակական տրանսպորտի համար
Երթևեկության կանոնների պահպանում՝ Աբովյան-Կորյունի փողոցների խաչմերուկում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«ինչպես հայտնի է, Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով: Բացի այդ, Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրվել է աջ լրացուցիչ սեկցիա, և նշված երթևեկելի գոտուց թույլատրվում է կատարել աջ շրջադարձ: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ գոտին նախատեսված է հասարակական տրանսպորտի համար և տվյալ գոտում հասարակական տրանսպորտն ունի առավելություն: Ըստ այդմ, վարորդները կարող են կատարել աջ շրջադարձ միայն այն դեպքում, երբ գոտին ազատ է և չկա հասարակական տրանսպորտ»,- նշվում է հաղորդագրության մեջ: