Ի՞նչ է կատարվում Երևան-Աբովյան մայրուղում, քանի անձ է բերման ենթարկվել
Հայտնել էինք, որ այսօր առավոտից լարված իրավիճակ է Երևան-Աբովյան մայրուղում, կան բերման ենթարկվածներ։
ՆԳՆ ոստիկանությունը փորձում է ճանապարհի այդ հատվածին հարող տարածքի խանութների ավտոկայանատեղիները փակել՝ տարածքում երկաթյա պատնեշներ դնելով։ Տնտեսվարողները դժգոհում են, որ այդպես խաթարվելու է իրենց բնականոն աշխատանքը, և հաճախորդները կայանել չեն կարողանա։
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ՆԳՆ ոստիկանություն, որտեղից հայտնեցին. «Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի կողմից Վերին Պտղնիի հատվածում տեղադրվում է ուղեփակոց։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից տեղում ապահովվում է հասարակական կարգը։ Երկու անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում․ ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Temu-ից հայկական տվյալներ են արտահոսել․ մանրամասներ
Ես ինչպես հասկանում եմ ՀՀ-ում օգտագործում են temu պլատֆորմը օնլայն առևտրի համար։ Threat Actor -ը կարողացել է էքսֆիլտրացն...
Հայտնի է 10-ամյա աղջկա կոմայի մեջ հայտնվելու պատճառը
Հայտնել էինք, որ առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզի դպրոցներից մեկում։ 10-ամյա աղջիկն արդեն 6 օր է, գտնվում...
Ի՞նչ վիճակում են «Հրազդան» ՋԷԿ–ում պայթյունից տուժածները․ մանրամասներ
«Հրազդան» ՋԷԿ ԲԲԸ–ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը վիրահատվել է, այս պահին վիճակը կայուն ծանր...
Դպրոցի տնօրենը մանրամասնում է կոմայում հայտնված 10-ամյա աղջկա մասին
Արդեն 5–րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյուն...