Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր պայթյուն Թուրքիայում. կան բազմաթիվ տուժածներ
Հրդեհ է բռնկվել Սաքարյա քաղաքի Հենդեք թաղամասի գործարանում: Այս մասին հայտնում է TRT Haber-ը:
«Անհայտ պատճառով մակարոնեղենի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժել է 20 մարդ, ովքեր` տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Հրշեջ-փրկարարները շարունակում են պայքարել գործարանում բռնկված հրդեհի մարման համար:
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. ՆԳՆ
XChat մեսենջերը պաշտոնապես թողարկվել է
Տաքսի առանց վարորդի. Cybercab-ը պատրաստ է նվաճել համաշխարհային շուկան
Քարդաշյանի ուղերձը՝ Հայաստանին
5.0