ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոյուղին լցվում է բնակչի տուն. ահազանգ
Auroranews-ն այսօր ահազանգ է ստացել Էրեբունի վարչական շրջանի` Աթոյան փողոցի բնակիչներից: Մասնավորապես Auroranews-ին դիմած քաղաքացին հայտնում է, որ իրենց փողոցում ասֆալտապատում եւ գծանշումներ են արել մոտ 2 ամիս առաջ:
Մինչ այդ խնդրել են կարգի բերել կոյուղին, սակայն բնակիչների խնդրանքը լսող չի եղել: Կոյուղում են հայտնվում մեծ քարեր, դրանք վնասում են խողովակները եւ ամբողջ կեղտաջրերը խցանման պատճառով լցվում են բնակչի տուն:
Բազմաթիվ զանգեր է կատարել Վեոլիա ջուր, նրա զանգերն անպատասխան են մնացել: Անգամ ասել են, որ իրենց աշխատաքային ժամն ավարտվել է: Հուսով ենք որ մեր ահազանգը անհետեւանք չի մնա, եւ Վեոլիա ջուրը կլուծի բնակչի խնդիրը: