Ես կուզեի, որ մենք օրվա լայքերի հետևից չգնանք

Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հավելելով,  թե մանկավարժն է որոշում՝ ինչ ծրագրով պետք է անցնեն երեխաները:


«Մանկավարժը պետք է գնահատի ու ասի՝ այդ ծրագիրը հնարավորություն տալի՞ս է, որ երեխան շրջանակից դուրս մտածի։ Եթե տալիս է, ապա խնդիրը լուծվել է։ Այսօրվա մեր խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ մոտեցումներ, ստեղծագործական լուծումներ։


Չի կարելի դպրոցների դռները փակել ու մտածել, որ դպրոցներից դուրս քաղաքացին կգնա և կկարողանա այդ խնդիրներին ճիշտ արձագանքել։ Ես կուզեի, որ մենք օրվա լայքերի հետևից չգնանք։ Այն, ինչ անում ենք, չի օգնում կրթության որակի բարելավմանը։ Այն, ինչ դուք այստեղ ներկայացնում եք, բերում է օրվա լայքերին, այլ ոչ թե կրթական խոսակցության»,-նշեց Անդրեասյանը:

Քաղաքականություն