ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչպես հարստանալ խաղատանը». ոտնձգություն՝ հասարակության դեմ

Սոցիալական հարթակներում այսօր լայն տարածում է ստացել գովազդային մի տեսահոլովակ, որն ուղղակիորեն խրախուսում է խաղամոլությունը: «Պապ, ո՞նց ենք մենք հարստացել»։

Հայրն էլ պատասխանում է․ «Իմ դաժան ու քրտնաջան աշխատելու շնորհիվ, իմ տղա, որովհետև ես երբեք չեմ հանձնվել»։ Այս կերպ, անորակ և անմակարդակ տեսանյութի հերոսն իր դեռահաս որդուն հպարտանալով պատմում է, որ խաղատուն այցելելով հնարավոր է հարստանալ և ձեռք բերել թանկարժեք ավտոմեքնա: Գովազդի պատվիրատուն Ծաղկաձորում գտնվող «Կոսմոս» խաղատունն է:


Հատկանշական է, որ արատավոր այս երևույթը տեղի է ունենում ՀՀ կառավարության` շահումով խաղերի դեմ մղվող պայքարի ֆոնին: Վերջին շրջանում գործադիրն էական սահմանափակումներ մտցրեց շահումով խաղերի գովազդի և խաղերից օգտվելու կանոնների վերաբերյալ: ՀՀ վարչապետն իր հեթրին բազմիցս է խոսել մեր երկրում խաղամոլության խնդրի և դրա հաղթահարման աշխատանքների մասին:



Լիցենզավորված ԶԼՄ-ներում 2022 թվականին բույքմեյքերական ընկերությունների և շահումով խաղերի գովազդն արգելվեց այն պատճառով, որպեսզի հատկապես անչափահաս քաղաքացիները հնարավորինս քիչ տեղեկություն ստանան կործանարար երևույթի մասին:


Սոցցանցերում տարածված Reel տեսակի խայտառակ հոլովակը, որում նկարահանվել է անչափաս քաղաքացի, ոչ միայն գովազդի մասին օրենքի կոպիտ խախտում է, այլև ոտնձգություն`թե պետական համակարգի և թե հասարակության դեմ: Նշենք, որ գովազդի մասին օրենքի 16/1 հոդվածի համաձայն մեր երկրում հովանոցային գովազդը արգելված է: Ուստի, Auroranews-ը ձեռնամուխ է լինելու, որպեսզի կատարվածի հեղինակները օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն:




Քաղաքականություն