«Փոշին շնչելու համար չէ». Երբ մաքրության ընկերությունը թմրամոլություն է քարոզում

«Ֆեյսբուք» սոցիալական հարթակում զայրույթի ալիք է բարձրացրել բնակարանների մաքրության ծառայություններ մատուցող «33 կաթիլ» ընկերության գովազդը: «Փոշին շնչելու համար չէ» կարգախոսով, ընկերությունն ըստ էության քարոզում է թրմանյութ օգտագործելու արատավոր երևույթը: Նշենք, որ տեսահոլովակը զետեղվել է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում և հասանելի է անչափահասներին:


Այսօր մեր երկրում տելեգրամյան ալիքների և այլ եղանակներով օր-օրի ահագնանում է թմրադեղերի վաճառքը: Թմրամոլների շարքերում մեծ թիվ են կազմում երիտասարդներն ու անչափահասները, ինչը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Ազգային անվտանգության համար սպառնալիք են նաև անձիք, որոնց «մտքի թռիչքը» հասել է այն աստիճանի, որ հոլովակ են պատրաստում և տարածում աղետալի երևույթի մասին:


Օրինակ, Ռուսաստանում որտեղ արգելված է ալկոհոլի գովազդը, գարեջուր արտադրող շատ ընկերություններ, օրենքի սահմանում խորամանկելով գովազդում են ոչ ալկոհոլային գարեջրի տեսակը, անուղղակի կերպով գովազդելով նաև ալհոկոլային ապրանքատեսակը:

Հայաստանում մաքրության ծառայություններ իրականացնող ընկերությունն ուղղակիորեն գովազդում է թմրամոլություն: Auroranews-ի այս հրապարակումը կարելի է համարել հաղորդում հանցագործության մասին: Մեր երկում սահմանափակված է ալկոհոլի գովազդը, թմրամիջոցների օգտագործման և տարածման դեմ իրավապաները պայքար են մղում, բայց արի ու տես, որ ամենամեծ լսարանն ունեցող սոցիալական կայքում առանց որևէ խոչընդոտի` մաքրության ընկերությունը կամա, թե ակամա թմրամոլության քարոզ է իրականացնում:




Քաղաքականություն