ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալված անձիք, նռնակ, հրացան, սառը զենքեր. ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում

ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 29-ին մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։


Ուժեղացված ծառայությունը մեկնարկեց ոստիկանթյան պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգավորմամբ։


Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 595 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ է տեղափոխվել 37 անձ, նաև բաժին է ներկայացվել 1 անձ։


Միջոցառման ընթացքում հայտնաբերվել են հրացան, նռնակ, 2 ինքնաձիգ, 2 գազային ատրճանակ, 10 սառը զենք։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք։


Ծառայության ընթացքում իրավապահները հայտնաբերել են երկու հետախուզվողի, որոնցից մեկը՝ խուլիգանության և ապօրինի զենք պահելու, կրելու, մյուսը՝ կասեցված վարորդական իրավունքի վկայականով վարելու մեղադրանքով:


Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Քաղաքականություն