Սանկտ Պետերբուրգի լեգենդար «Кресты» բանտն աճուրդի կհանվի
Սանկտ Պետերբուրգի նախկին «Кресты» բանտի գույքային համալիրը աճուրդի կհանվի մինչև տարեվերջ։ Այդ մասին РБК-ին հայտնել է «Дом.РФ»-ի գլխավոր տնօրեն Վիտալի Մուտկոն:
«Հիմա ամեն ինչ, սկզբունքորեն, պատրաստ է վաճառքի, մինչև տարեվերջ ենք ցանկանում։ Բարդ օբյեկտ է. այնտեղ կաթսայատուն կա, երկու հանրակացարան»,- ասել է նա։
Աճուրդում օբյեկտի նախնական գինը կարող է կազմել մոտ 1 մլրդ ռուբլի (մոտ 11 մլն դոլար), սակայն ճշգրիտ գումարը հայտնի կդառնա միայն աճուրդի հայտարարման պահին գնահատման ավարտից հետո, բացատրել է Մուտկոն:
«Кресты» բանտը պաշտոնապես կոչվել է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 1 նախնական կալանքը, սակայն վերջին մի քանի տարիներին այն չի օգտագործվել իր նպատակային նպատակներով։ 2017-ին Կոլպինոյում ավարտվեց բանտարկյալների համար նոր շենքի շինարարությունը՝ «Кресты-2» համալիրը, որը դարձավ Եվրոպայի ամենամեծ նախնական կալանավայրը:
«Кресты» բանտային համալիրը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ ճարտարապետ Անտոնի Տոմիշկոյի նախագծով։ Տարիների ընթացքում այնտեղ եղել են Իոսիֆ Բրոդսկին, Լեոն Տրոցկին, Լև Գումիլևը, Անատոլի Լունաչարսկին, Նիկոլայ Զաբոլոցկին և այլ հայտնի մարդիկ։ Համալիրն իրենից ներկայացնում է երկու խաչաձև հինգհարկանի շենքեր, վարչական մասնաշենք՝ եկեղեցով և այլ օժանդակ շինություններով՝ հիվանդանոց, խոհանոց, աշխատակիցների համար նախատեսված տարածքներ, կաթսայատուն և այլն: