Գաղտնալսվում է յուրաքանչյուր օգտատեր․ մեդիափորձագետը մանրամասնում է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մետայի, Գուգլի, Ամազոնի հետ աշխատող ընկերությունը, հայերեն ասած, պալիտ ա արել, որ հավելվածները լսում են մեր ասածը, եւ գովազդը ըստ դրա է նաեւ թիրախավորվում։ Էն, ինչ մենք առանց դա էլ գիտեինք»։
Մարտիրոսյանը մեկնաբանությունների բաժնում տեղադրել է նաև հղում՝ թեմայի վերաբերյալ մանրամասներով։
404 Media հրատարակությունը պարզել է, որ Instagram սոցիալական ցանցը գովազդային նպատակներով գաղտնալսում է (Active Listening տարբերակը) յուրաքանչյուր օգտատիրոջ: Այս փաստը խոստովանել է գովազդային ծառայությունների մատուցման հարթակի հիմնական գործընկերներից մեկը՝ Cox Media Group-ը (CMG), որն արդեն երկար տարիներ աշխատում է Google-ի և Meta- ի հետ։
Ըստ CMG-ի ներկայացման՝ որպես համատեքստային գովազդի տարբերակի զարգացման մաս, որը բառացիորեն կարդում է օգտագործողների մտքերը․
-ընկերությունը հաճախորդներին առաջարկում է Active Listening՝ «ակտիվ ունկնդրման» ծառայություն,
-տարբերակը թույլ է տալիս ԱԲ-ին (Արհեստական բանականություն) գաղտնալսել ձեր խոսակցությունները սմարթֆոնի մոտ, ինչպես նաև վերլուծել օգտագործողի գործողությունները ցանցում,
-Active Listening-ը գրավում է ցանկացած ձայն ցանկացած սմարթֆոնի խոսափողից,
-Active Listening-ի ալգորիթմները թույլ են տալիս հաճախորդներին տրամադրել առավել ճշգրիտ գովազդներ: Օրինակ՝ «նոր շապիկ է պետք» արտահայտությունից հետո նրանք տեսնում են շապիկների նպատակային գովազդի ներհոսք,
-Cox Media Group-ի հիմնական հաճախորդներն են՝ Google-ը, Amazon-ը, Meta-ն:
Հատկանշական է, որ Google-ը և Meta- ն Active Listening-ի օգտագործման տվյալները հրապարակելուց հետո իրենց ռեսուրսներից հեռացրել են CMG-ի ցանկացած հիշատակում: Amazon-ում լրատվամիջոցներին հայտնել են, որ տեղյակ են այդ ծառայության մասին, բայց երբեք չեն օգտվել դրանից: Facebook- ում պարզաբանել են, որ շտապ «սկսել են ստուգել» ԶԼՄ-ների այդ տեղեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Տուգանք, աշխատանքային գաղութ․ «14 տարեկանում երեխա ունենալը վատ բան է»․ Նազարյան
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ...
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մաhվան դեպքից
Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը: Այս մասին հայտնո...
ՀԷՑ-ից՝ Կառավարության նիստի ժամանակ լույսերի անջատվելու մասին
Կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվել են ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, այն ՀԷՑ-ի պատասխանատվության դաշ...
Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ-ն հայտնում է ինքնությունը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիս...