Կայուն զարգացման ճանապարհին Հայաստանը առաջատար է տարածաշրջանում․ ՄԱԿ
ՄԱԿ-ի «Կայուն զարգացման մասին 2026 թվականի զեկույցի» համաձայն՝ Հայաստանը Կովկասի երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը՝ համաշխարհային վարկանիշում հայտնվելով 47-րդ հորիզոնականում։ Երկրորդ և երրորդ տեղերում են Ադրբեջանը (52-րդ) և Վրաստանը (61-րդ), հայտնում է Eurasianet.org-ը։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել անհավասարության կրճատման ուղղությամբ, սակայն միաժամանակ ընդգծվում են շրջակա միջավայրի վատթարացման հետ կապված մտահոգությունները։
Փաստաթղթի հեղինակների գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը սահմանված Կայուն զարգացման նպատակներն ամբողջությամբ չեն իրականացվի, քանի որ դրանք չափազանց հավակնոտ են։ Այնուամենայնիվ, զեկույցում ընդգծվում է, որ այդ նպատակներն արդեն իսկ խթանել են կարևոր բարեփոխումներ և ոգեշնչել կառավարություններին՝ զբաղվելու լայնածավալ ու բարդ խնդիրների լուծմամբ։
Զեկույցի առանցքային եզրակացություններից մեկն այն է, որ խաղաղությունն անփոխարինելի նախապայման է կայուն զարգացման համար։
«Առանց խաղաղության որևէ այլ վերափոխում հնարավոր չէ», — նշվում է փաստաթղթում։
Զեկույցի հեղինակները շեշտում են, որ պատերազմները ոչ միայն ավերում են ենթակառուցվածքները և մարդկանց ստիպում լքել իրենց բնակավայրերը, այլև սպառում են ռեսուրսները, թուլացնում պետական ինստիտուտները, խաթարում միջազգային համագործակցությունը և վնասում այն արժեքային հիմքը, որի վրա կառուցված են Կայուն զարգացման նպատակները։
Նմանատիպ հոդվածներ
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...