ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չեմ լինի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ․ Ռուբինյան
ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու դեպքում այլևս չի շարունակելու Հայաստանի հատուկ ներկայացուցչի լիազորությունները Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՔՊ վարչությունն առաջադրել է իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ մինչև ընտրությունը շարունակում են գործել ներկայիս ԱԺ նախագահն ու աշխատակազմը, ուստի կադրային փոփոխությունների մասին խոսելը վաղաժամ է։
Անդրադառնալով այն պնդումներին, թե իր թեկնածության առաջադրման մեջ «Թուրքիայի մատն» է խառն՝ Ռուբինյանը դրանք անվանել է անհիմն։ Նա հիշեցրել է, որ շնորհավորանքներ է ստացել ոչ միայն Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչից, այլև Ռուսաստանի և այլ երկրների գործընկերներից։
«Եթե ինձ ընտրեն ԱԺ նախագահ, ակնհայտորեն այլևս չեմ լինելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ Հետևաբար, այն պնդումները, թե ինձ ընտրում են այդ բանակցությունները վարելու համար, պարզապես փլվում են»,– ասել է նա։
Ռուբինյանի խոսքով՝ նման հայտարարությունները նաև անհարգալից են Հայաստանի ժողովրդի նկատմամբ, քանի որ երկրի պաշտոնյաները ընտրվում են ժողովրդի քվեով՝ խորհրդարանական մեծամասնության միջոցով։
Հարցին, թե ով կարող է իրեն փոխարինել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցչի պաշտոնում, Ռուբինյանը պատասխանել է, որ այդ հարցում դեռ որոշում չկա, և համապատասխան թեկնածուին կորոշեն վարչապետն ու կառավարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...