Մանդատների մասով կվերջնականացնենք մեր դիրքորոշումը ՍԴ որոշումից հետո. Արթուր Խաչատրյան
Ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը անդրադարձել է մանդատներին՝ նշելով, որ կվերջնականացնեն իրենց դիրքորոշումը Սահմանադրական դատարանի որոշումից հետո։
«Ես չգիտեմ, թե մանդատների հարցով մենք և մյուս ֆրակցիան ինչ ենք որոշելու, չգիտեմ երրորդ ընդդիմադիր ֆրակցիայի հարցը ինչ է լինելու, մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, ՍԴ-ն խոստացել է մինչև վաղը ժամը 18:00-ը իր որոշումը հրապարակել։
Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու 3 տարբերակ ունի՝ ելնելով դրանից մենք կվերջնականացնենք մեր դիրքորոշումը, բայց այն, որ մեզ մոտ քննարկումները կան, ու եթե Սահմանադրական դատարանը ընդունի ա կամ բ որոշումը, մենք ունենք գործողությունների պլան, իհարկե ունենք։ Կլինի Սահմանադրական դատարանի որոշում, կլինի քննարկում, կտեղեկացնենք»,- նշել է Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...