Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է կատարվել․ առգրավվել է հեռախոսը,
Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Գործողությունների ընթացքում առգրավվել է նրա հեռախոսը։
Խուզարկություններից հետո Երվանդ Բոզոյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե, որտեղ նա հարցաքննվում է վկայի կարգավիճակով։
Քննչական կոմիտեն Auroranews-ի հետ զրույցում ասաց, որ չեն մեկնաբանում, թե որ քրեական վարույթի շրջանակում են իրականացվում գործողությունները։
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հարցաքննությունը կարող է կապված լինել Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ վարույթի հետ։
Միջադեպին արձագանքել է նաև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ նշելով, որ իրենց քաղաքական ուժի ներկայացուցչի նկատմամբ իրականացվող գործողությունները զարմանալի չեն։
Նա հայտարարել է, որ «Նիկոլական Հայաստանում առավոտները սկսել են իրար նմանվել»՝ պնդելով, թե իրավապահ գործողությունները կրում են քաղաքական բնույթ։ Մանուկյանի խոսքով՝ խուզարկությունները կապված են նաև Հայաստան ժամանած ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի հետ՝ որը, ըստ նրա, «կարող էր ազդանշան լինել» գործողությունների ակտիվացման համար։
Նա նաև կարծիք է հայտնել, թե իշխանությունը փորձում է ճնշել ընդդիմադիր ձայները և ամրապնդել իր դիրքերը՝ իրավական գործընթացների միջոցով։
Հիշեցնենք, որ իրավապահները առավոտյան մուտք են գործել Երվանդ Բոզոյանի բնակարան և սկսել խուզարկություն։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ բոլոր գործողությունները իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, սակայն այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...