12:00 Լուրերը մեկ տողով. Բեգլարյանի կալանքը երկարացվեց, Եվրոպյում շոգի հետևենաքով կան հազարավոր զոհեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով, իսկ պաշտպանությունը որոշումը պատրաստվում է բողոքարկել։
• Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի շնորհավորանքը քաղաքական ենթատեքստ չունի՝ այն համեմատելով այլ երկրների ղեկավարների շնորհավորանքների հետ։
• ՊԵԿ-ն առաջարկում է խստացնել առցանց խաղերի վերահսկողությունը՝ սահմանափակելով չլիցենզավորված հարթակների հասանելիությունը, գովազդն ու ֆինանսական փոխանցումները։
• Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հայտարարել է հրաժարականի մասին՝ պատճառաբանելով, որ այլևս չի կարող աշխատել իր սկզբունքներին համապատասխան։
• Ֆրանսիայում անոմալ շոգի հետևանքով մեկ շաբաթում մահացել է ավելի քան 2 հազար մարդ, իսկ երկրում գրանցվել են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ։
• Մոնակոյի իշխանությունները պարզել են հունիսի 29-ի պայթյունը կազմակերպելու մեջ կասկածվող անձի ինքնությունը, որը, ըստ տեղեկությունների, Ուկրաինայի քաղաքացի է։
• Ուկրաինայի հրթիռային հարվածից Բելգորոդում զոհվել է մեկ մարդ, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները, իսկ Ռուսաստանը հայտարարել է պատասխան զանգվածային հարվածների մասին։
• ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ կանխել է Պյատիգորսկի երկաթուղային կայարանում նախատեսված ահաբեկչական հարձակումը և ձերբակալել կասկածյալին։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքական զարգացումներ, միջազգային լարվածություն, օդային միջադեպ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամուրջ՝ տեղում ծա...
16:00 Լուրերը մեկ տողով. Սահմանափակումներ օդանավակայանում, աղմկահարույց քրեական գործեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ռոբերտ Քոչարյանին արգելել են լքել երկիրը. Հայաստանի երկրորդ նախագահին «Զվա...
09: 00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանը մեկնել է Իրան, նոր կալանքներ ու խուզարկություններ, գազի շուրջ լարվածություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրա...
11:00 Լուրերը մեկ տողով. Ընտրակաշառքի գործ, վարորդական նոր կանոններ և միջազգային զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձերբակալել է մի շարք անձանց, իր...