Թեհրանում մեկնարկել է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին զոհված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի Մեծ Մոսալլա կրոնական համալիր, որտեղ մեկնարկել են հրաժեշտի արարողությունները։ Այս մասին հայտնում է France 24-ը։
86-ամյա Ալի Խամենեիի դագաղի կողքին տեղադրված են նաև նույն ավիահարվածների հետևանքով զոհված նրա ընտանիքի անդամների դագաղները։
Պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ հանրության առաջ է հայտնվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին։
Մինչդեռ Իրանի նոր գերագույն առաջնորդ համարվող 56-ամյա այաթոլլա Մոջթաբա Խամենեին, որը Ալի Խամենեիի որդին է, ամենայն հավանականությամբ չի մասնակցի հուղարկավորությանը՝ անվտանգության նկատառումներով։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ նա հոր հետ միասին վիրավորվել էր ամերիկա-իսրայելական ավիահարվածների ընթացքում և որոշ ժամանակ գտնվել կոմայի մեջ։ Ռուսաստանում Պակիստանի դեսպանի փոխանցմամբ՝ Մոջթաբա Խամենեին արդեն ապաքինման փուլում է։
Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները կշարունակվեն մինչև հուլիսի 8-ը Իրանի և Իրաքի տարբեր քաղաքներում, որտեղ գտնվում են շիա մահմեդականների գլխավոր սրբավայրերը։ Հուղարկավորությունը նախատեսված է հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։
Իրանի իշխանությունների գնահատմամբ՝ հուղարկավորությանը կմասնակցի շուրջ 15-20 միլիոն մարդ։ Այդ նպատակով Թեհրան են ժամանել բազմաթիվ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պատվիրակություններ։ Արարողությանը մասնակցելու համար Իրանի մայրաքաղաքում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...