Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ում պաշտոնները չեն բաժանում, ընդդիմադիրներն են որոշում մանդատները վերցնել- չվերցնել․ Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում պաշտոնների բաժանում չի իրականացվում։ Նրա խոսքով՝ կուսակցությունում որոշվում է, թե ում…

Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում պաշտոնների բաժանում չի իրականացվում։


Նրա խոսքով՝ կուսակցությունում որոշվում է, թե ում որ պաշտոնին պետք է առաջադրեն, իսկ պաշտոններում ընտրվելը տեղի է ունենում Ազգային ժողովի քվեարկությամբ՝ նոր խորհրդարանի ձևավորումից հետո։


Անդրադառնալով ընդդիմության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին՝ Ռուբինյանն ասել է, որ անհասկանալի է, թե ինչու է ընդդիմությունն արդեն այժմ քննարկում մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը, եթե սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։


«Իրենք ասում են՝ մեր ընտրողների 60 տոկոսն ասում է՝ վերցրեք մանդատները, 40 տոկոսը՝ մի վերցրեք։ Միևնույն ժամանակ մամուլում քննարկվում է, թե ով կարող է առաջադրվել ԱԺ փոխնախագահի կամ այլ պաշտոնների համար»,– նշել է նա։


Ռուբինյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանը կկայացնի իր որոշումը, սակայն իշխանությունը վստահ է, որ ընտրություններն անցկացվել են արդար և թափանցիկ։


«Մենք վստահ ենք, որ ընտրություններն արդար են անցել, թափանցիկ են անցել։ Մենք մեր աչքերն ունենք, որևէ խնդիր չենք տեսնում»,– ասել է Ռուբինյանը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250