Պարզվել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Մոնակոյի քննչական մարմինները պարզել են Ռևերեն Պեր Լուի Ֆրոլլա փողոցի բնակելի շենքում պայթյուն իրականացնելու համար կասկածվող անձի ինքնությունը: Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ հղում անելով Մոնակոյի Իշխանապետության գլխավոր դատախազությանը:
«Տրվել է ձերբակալման հրամանագիր, արդեն այսօր երեկոյան կասկածյալի նկատմամբ կտրվի Ինտերպոլի, այսպես կոչված, կարմիր ծանուցում», - մեջբերում է գործակալությունը գերատեսչության հաղորդագրությունը:
Le Figaro թերթը հաղորդել է, որ խոսքը կարող է վերաբերել Ուկրաինայի քաղաքացուհու, որը բնակվում է Գերմանիայում:
Հիշեցնենք, որ Մոնակոյի կենտրոնում հունիսի 29-ի երեկոյան բնակելի շենքի մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Երեք մարդ է տուժել, նրանցից երկուսը ծանր վիճակում էին։ Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ երեք վիրավորներից մեկն ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևն է՝ Կիպրոսի քաղաքացի, որը ներառվել է Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում: Երմոլաևն Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվել է 2019 թվականին: 2023 թվականին Կիևի իշխանությունները նրա դեմ սահմանել են պատժամիջոցներ Մոսկվայի տիրապետության տակ անցած Ղրիմում ալկոհոլային բիզնեսի և Ռուսաստանին հարկեր վճարելու համար՝ նույնիսկ Ուկրաինայի դեմ 2022 թ. փետրվարին ռազմական գործողությունների ծավալումից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
Քամուց տապալված ծառեր ու պոկված տանիքներ Երևանում և Արմավիրում
Հունիսի 24-ին քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տապալվել են ծառեր, թուլացել են տանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ անվտանգության ծառայությունները կանխել են ահաբեկչական հարձակումը
Պյատիգորսկի երկաթուղային կայարանում սպասվող ահաբեկչական հարձակումն են կանխել ՌԴ անվտանգության ծառայությունները։ ԱԴԾ–ն ձե...
Հայաստանը գնում է դեպի ԵՄ անդամակցություն. Փաշինյան
Ժողովրդավարական բարեփոխումների գործում ԵՄ-ը շատ երկար ժամանակ, այդ թվում՝ մինչև 2018 թվականի հեղափոխությունը, եղել է Հայ...