Պակիստանում մարդատար ավտոբուսը գլորվել է ձորը․ զոհերի թիվը հասել է 40-ի
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր Փահթտունհվա նահանգում ուղևորատար ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել։ Այս մասին հուլիսի 3-ին, հղում կատարելով իրավապահ մարմիններին, հայտնել է Samaa TV հեռուստաալիքը։
«Հայբեր Փահթունհվա նահանգի Դհանա Սար շրջանում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Առնվազն ութ վիրավոր ուղևոր այս պահին տեղափոխվել է հիվանդանոց», — հրապարակման մեջ մեջբերվել են Շերանիի կոմիսարի տեղակալ Հազրաթ Վալի Կակարի խոսքերը։
Նշվել է, որ այժմ ողբերգության վայրում շարունակվում է փրկարարական գործողությունը։ Արտակարգ ծառայությունների ներգրավված աշխատակիցները փորձում են դուրս բերել մյուս վիրավորներին և տարհանել նրանց անվտանգ վայր։
Չի հստակեցվել, թե ինչն է դարձել Շերանի շրջանում տեղի ունեցած վթարի պատճառը։
Նմանատիպ հոդվածներ
Պարզվել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Մոնակոյի քննչական մարմինները պարզել են Ռևերեն Պեր Լուի Ֆրոլլա փողոցի բնակելի շենքում պայթյուն իրականացնելու համար կասկած...
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
Քամուց տապալված ծառեր ու պոկված տանիքներ Երևանում և Արմավիրում
Հունիսի 24-ին քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տապալվել են ծառեր, թուլացել են տանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ անվտանգության ծառայությունները կանխել են ահաբեկչական հարձակումը
Պյատիգորսկի երկաթուղային կայարանում սպասվող ահաբեկչական հարձակումն են կանխել ՌԴ անվտանգության ծառայությունները։ ԱԴԾ–ն ձե...