Երևանի մի հատվածում երթևեկությունը կդադարեցվի
Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»: