Արցախցիների սոցիալական ծրագրերից մեկում փոփոխություն է կատարվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով մի քանի ծրագիր էր իրականացնում։ «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» ծրագրի երրորդ բաղադրիչում նշված էր, որ նախարարությունը մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթաց, որի ընթացքում վերջինիս ամսական կտրվածքով վճարում է առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և ևս 50,000 դրամի չափով կրթաթոշակ։
ABCmedia-ին արցախցի գործարարներից մեկը խնդրել է պարզել՝ արդյոք այդ ծրագիրը գործու՞մ է հավուր պատշաճի, թե՞ փոփոխություն է կատարվել։ Ըստ այդ գործարարի՝ դիմել է նախարարությանը՝ ծրագրից օգտվելու համար։ Նախարարությունից տեղեկացրել են, որ, այսպես կոչված, «ներքին կարգով» փոփոխություն է կատարվել։
ABCmedia-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունը նշել է, որ հունիսի 20-ին «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 57-Լ որոշման մեջ կատարվել է փոփոխություն։
Արցախցի գործարարը մեզ հետ զրույցում նշել էր, որ նախարարությունը մերժել է նրան իր բարեկամ աշխատողին 3 ամիս ժամկետով աշխատավարձի վճարման համար։ Նախարարությունը պատասխանել է․
«Ընտանիքի անդամների (մոտ ազգականների) միջեւ զբաղվածության պետական ծրագրի իրականացման պայմանագրեր չեն կնքվում՝ հիմք ընդունելով ՀՀ դատախազության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրված ցուցումը»,-ասված էր պաշտոնական պատասխանում:
Նմանատիպ հոդվածներ
ԿԱՐԵՎՈՐ. Երևանում երևեկության փոփոխություն կլինի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Աբովյան և...
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսից մահերի թիվն աճել է
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսից մահերի թիվը հասել է 3-ի: Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնել են ԱՆ Հիվանդություննե...
Հայաստանում նոր բջջային հավելվածը արդեն դժվարություններ է առաջացնում. տաքսու վարորդները ահազանգում են
Տաքսու վարորդները ահազանգում են, որ օրինակ ՀԴՄ էլէկտրոնային համակարգի MyTAX բջջային հավելվածը App Store-ով հնարավոր է նե...
Երևանի երկու մոլերում ռումբի մասին կեղծ ահազնգեր են հնչել
Երևանի երկու խոշոր մոլերում այսօր ռումբի մասին կեղծ ահազնգեր են հնչել: ՆԳՆ–ն հայտնում է, որ «Դալմա Գարդեն մոլ»-ում «Ռոսի...