Դուրովը կարող է Telegram-ի կոդավորման բանալիները փոխանցել Ֆրանսիային
Պավել Դուրովը, ուժեղ ճնշման դեպքում, կարող է Telegram-ի գաղտնագրման բանալիները փոխանցել Ֆրանսիային, թեև նա չի ցանկանում դա անել։ Այս մասին նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Դա կարող է տեղի ունենալ Փարիզի ճնշման ներքո»,-նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը`փոխանցում է ТАСС-ը։