Դուրովի ձերբակալությունից հետո Telegram–ում որոշ փոփոխություններ են եղել

Telegram-ը սկսել է վերահսկել անձնական չաթերը Ֆրանսիայում հարթակի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից և նրան մեղադրանք առաջադրելուց հետո։ Տեղեկանում ենք Telegram-ի կայքում հրապարակված տեղեկությունից։


Հաճախ տրվող հարցերի էջի պահպանված կրկնօրինակի համաձայն` ապօրինի բովանդակության մասին կետում ավելի վաղ ասվում էր, որ Telegram-ի բոլոր չաթերը անձնական են դրա մասնակիցների համար, և հարթակը «դրանց հետ կապված որևէ հարցում չի մշակում»։


«Telegram-ի բոլոր հավելվածներում կա «Բողոքել» կոճակը, որի օգնությամբ մեր մոդերատորների համար կարող եք նշել ապօրինի բգովանդակությունը»,- նշվում է թարմացված էջում։


Այդ բաժնում նաև էլեկտրոնային փոստի հասցե է նշվում, որին կարելի է բողոք ուղարկել։


Հիշեցնենք` Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալեցին Փարիզի «Լը Բուրժե» օդանավակայանում օգոստոսի 24-ին: Ֆրանսիայում Դուրովին կասկածում են 10 իրավախախտումների և քրեական հանցագործությունների մեջ։ Գործարարին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Օգոստոսի 28-ին Դուրովին ազատ արձակեցին 5 մլն եվրո գրավի դիմաց։ Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը, Դուրովը պարտավոր է շաբաթական երկու անգամ ոստիկանություն ներկայանալ։

Քաղաքականություն