ՆԳ նախարարությունը ստեղծում է կադրային բանկ
Ներքին գործերի նախարարությունը, պայմանավորված համակարգում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով, ընթացիկ աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությամբ, հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն նախարարության թափուր հաստիքային միավորները, այդ թվում՝ հայեցողական պաշտոններ, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկման ապահովման հաստիքներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Արդյունքում՝ կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, ՆԳ նախարարության համապատասխան թափուր հաստիքները զբաղեցնելու համար սեղմ ժամկետներում ընտրել մասնագետներ։
Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին։
Փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Ներքին գործերի նախարարության կադրային բանկում ներառելու համար»:
Ուշադրություն.
Նախարարության կողմից կդիտարկվեն թեկնածությունները և համապատասխան աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուներն ըստ անհրաժեշտության կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում զանգահարել ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն՝ 010- 59-69-99 կամ 010-59-66-95 հեռախոսահամարներով»,- նշված է հաղորդագրության մեջ։