Մինչ օրս ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության քանի դեպք է գրանցվել

Մինչ օրս Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նրա խոսքով՝ բոլոր մարզերով իրականացնում են հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ, պետք է կիրառել մոծակների դեմ բոլոր հասու պայքարները։


«Այս պահին գտնում ենք նվազման տեմպը դեռ բավարար չէ, և կարծում ենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում ակտիվ պահենք աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց ապահովենք նվազումը»,-ասաց նա։


Նախարարը հաստատեց, որ գրանցված թվերն իհարկե մտահոգիչ են, բայց ախտանշանները երևում են 20 տոկոսի մոտ, հիմնականում տարեց անձանց։ Նա նաև նշեց, որ վիրուսը մարդուց մարդ չի փոխանցվում, այլ փոխանցվում է միայն մոծակների միջոցով։

Քաղաքականություն