Մանկապարտեզի դաստիարակը հատուկ խնամքի կարիք ունեցող երեխային բռնության է ենթարկել․ նոր մանրամասներ
Երևանի թիվ 48 մանկապարտեզի դաստիարակը, որն, ըստ ծնողի, բռնություն է կիրառել իր երեխայի նկատմամբ, ազատման դիմում է գրել։ Նշվում է, որ առերեւույթ բռնության ենթարկվել էր հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա։
«Փաստինֆո»-ի հրապարակման հետքերով քաղաքային իշխանությունն ուսումնասիրություն է սկսվել։ Երևանի քաղաքապետարանից լրատվամիջոցին հայտնել էին, միջադեպը ուսումնասիրվում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության կողմից։ Ու մինչ ուսումնասիրությունը կավարտվեր՝ դաստիարակն աշխատանքից ազատվել է։
Լրատվամիջոցը տեղեկացավ, որ պաշտոնապես նա չի ընդունել երեխայի մոր մեղադրանքները ու գրավոր ներկայացված բացատրագրում հերքել է դրանք, բայցեւ ազատման դիմում գրել։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցին ահազանգած Մաշա Մաթևոսյանը լուսանկարներ էր տրամադրել, ու պնդում էր, որ դաստիարակ Սերինե Հակոբյանը բռնություն է կիրառել իր հատուկ խնամքի կարիք ունեցող 3 տարեկան երեխայի նկատմամբ։
Մանկապարտեզի տնօրեն Մարինա Ամիրյանը երեխայի վրա վնասվածքների առկայությունը պատճառաբանել էր ինքնավնասման հետեւանք՝ նշելով, որ երեխան վնասվել է մահճակալից իջնելիս։
Նմանատիպ հոդվածներ
Գաղտնալսվում է յուրաքանչյուր օգտատեր․ մեդիափորձագետը մանրամասնում է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մետայի, Գուգլի, Ամազոնի հետ աշխատող ընկերությունը, հայեր...
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մաhվան դեպքից
Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը: Այս մասին հայտնո...
ՀԷՑ-ից՝ Կառավարության նիստի ժամանակ լույսերի անջատվելու մասին
Կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվել են ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, այն ՀԷՑ-ի պատասխանատվության դաշ...
Հրդեհ՝ ՀԷՑ-ում․ ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տեղեկացնում է՝Այսօր՝ ժամը 14:06-ին, <<Հարավկովկասյան երկաթուղի>> Փ...