Ազնավուրի դիմանկարով եվրոյի մասին տեղեկությունները կեղծ են
Ազնավուրի դիմանկարով եվրոյի մասին տեղեկությունները կեղծ են:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում այս օրերին ակտիվորեն տարածվում են Շառլ Ազնավուրի պատկերով 100 եվրոյանոց թղթադրամի լուսանկարներ, որոնք իբր շրջանառության մեջ են մտել Եվրոպայում։
Այս լուսանկարները, սակայն, առաջին անգամ չեն տարածվում։
«Փաստերի ստուգման հարթակը» (Fip.am) Ժամանակին դրանց անդրադարձել է՝ տեղեկացնելով, որ նման թղթադրամ չկա և իրականում՝ Շառլ Ազնավուրի նկարով թղթադրամը վաճառքի է հանվել ընդամենը հուշանվերի տեսքով։