Մոտոցիկլի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 22-ին, մոտոցիկլի և ավտոմքեքենայի մասնակցությամբ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնւմ է shamshyan.com-ը:


Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Ջրվեժի անտառի պարկի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի և 61-ամյա Արմեն Վարդանյանի վարած «Choper» մակնիշի մոտոցիկլը:


Ինչպես հայտնում է լրատվականը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  


Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ մոտոցիկլավարը մահացել է:  Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  


Պատահարներ