Ի՞նչ վիճակ է Նուբարաշենի աղբավայրում. ՆԳՆ ՓԾ-ից մանրամասնում են
Օգոստոսի 12-ից 16-ը ժամը 09։00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 25 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը (5)։ Դեպքի վայրում աշխատել է 129 փրկարարական ծառայող։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՆԳՆ ՓԾ-ից:
Օգոստոսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբ աղբավայրի 3 հա մակերեսից՝ 1․5 հա տարածքում հրդեհը մեկուսացված է և հողալցված, մյուս 1․5 հա հատվածում կան ծխացող օջախներ, հրդեհաշիջման և հողալցման աշխատանքները շարունակվում են։
Օգոստոսի 12-ին ժ.19:18-ից «Նոր աղբավայրեր» ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ մոտ 3 հա մակերեսով աղբավայրի տարածքում այրվում է աղբ։
Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել տնտեսական աղբի (3 հա) տարածքում, որի ընթացքում ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից օգտագործվել է 376 տոննա ջուր։
Նմանատիպ հոդվածներ
«ԱՆ-ին գրություն չի եկել, մեր աշխատակիցներն իմացել են մամաուլից ու գնացել են Հրազդանի կիրճ». Ծատրյան
Գրավոր որևէ մեկը չի գրել մեր ՀՎԿԱԿ-ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն», բայց մենք մեր բարի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր»-ի կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը
Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։ Այս մասին հայտնում է Երևանի ք...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱՄՆ-ում Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել
Հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել ԱՄՆ-ում: Ստեփան Ջիգարխանյանը երկար ժամանակ ապրու...
25-ամյա որդին սպանել է 65-ամյա մորը․ ՔԿ-ն մանրմասներ է հայտնում
2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մա...