ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երեկվանից որոնվող 22-ամյա ՌԴ քաղաքացու դին հայտնաբերվել է Մարմարիկ ջրամբարի հարևանությամբ

Երեկվանից որոնվող 22-ամյա ՌԴ քաղաքացու մարմինն ու հեծանիվը հայտնաբերվել է Մարմարիկ ջրամբարի հարևանությամբ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Երեկ՝ օգոստոսի 20-ին, ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի, և հայտնել են, որ առավոտյան՝ ժամը 09:20-ից իրենց ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի 22-ամյա Մարկ Լարինից տեղեկություններ չունեն: Վերջին անգամ նրան տեսել են Մարմարիկ ջրամբաարի հարևանությամբ:Ողջ գիշեր փրկարարները, ոստիկաններն ու պարեկները որոնողական ախատանքներ են իրականցրել, որոնք տևել են  մինչև գիշերը ժամը 23:00-ն, ապա մթնելու պատճառով աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ից:


Քիչ առաջ Հրազդանի փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը:


Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  



Քաղաքականություն