Գելենջիկում ԱԹՍ-ի հարձակման զոհերի թիվը հասել է 6-ի, նրանցից 3-ը երեխաներ են
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի Արխիպո-Օսիպովկա ավանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, որոնցից 3-ը երեխաներ են։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Վերջին տվյալներով՝ մոտ 40 մարդ տուժել է, որոնցից 17-ը հոսպիտալացվել են։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ 4 տուժած, այդ թվում՝ երեխաներ, գտնվում են ծանր վիճակում։ Մնացածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ օգոստոսի 3-ին անօդաչու թռչող սարքերը հարվածել են Գելենջիկի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհի և 13 վիրավորի մասին, սակայն ավելի ուշ պաշտոնական տվյալները թարմացվել են։
Նմանատիպ հոդվածներ
Բախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձ
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին...
Ամբողջ Եվրոպան կարող է կրակի ճիրաններում հայտնվել․ ԵՄ-ն ահազանգում է մոտալուտ վտանգի մասին
Եվրամիությունը նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան շուտով կարող է կրակի ճիրաններում հայտնվել անտառային հրդեհների պատճառո...
Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է մոտ 140 մարդ
Բարսելոնայի մետրոյի առաջին գծի (L1) կոնտակտային ցանցում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 137 մարդ։ Դեպքի պատճառով տարհա...
Գերմանիայում ահաբեկչություն․ 29 տուժած, մեկ զոհ, կասկածյալը որոնվում է ամբողջ Եվրոպայում
Բեռլինում վրաերթի մեջ կասկածվող անձը նախկինում արդեն դատապարտվել էր ահաբեկչություն նախապատրաստելու համար․ նրան ուղարկել...