ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հորդառատ անձրևից հետո ՆԳՆ ստացվել է 670 ահազանգ
Երևանում երեկ տեղացած հորդառատ անձրևից հետո ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 670 ահազանգ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգերը ստացվել են օգոստոսի 30-ին ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 02։46-ը, որոնք վերաբերել են էլեկտրական լարերի կարճ միացմանը, սելավատարերի և դիտահորերի խցանմանը, ջրալցումներին։
Երևան քաղաքում արձանագրվել է ջրալցման 40 դեպք, այդ թվում տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15, Էրեբունի՝ 3, Շենգավիթ՝ 6 և Կոտայքի մարզում՝ 5։
«Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։ Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 22 մարտական հաշվարկ, 8 մոտոպոմպ, 84 փրկարարական ծառայող։
Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ Զոհեր և տուժածներ չկան։






Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել 2 երեխայի մահվան ելքով ավտովթարից
2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումներից մեկը՝ անձրևից հետո
Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումում անձրևաջուրը լցվել է «Երևան սիթի» առևտրի կենտրոնը: Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցո...
Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան վիրավորներ. ՌԴ
Հյուսիսային Օսիայում Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, տեղեկացնում է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը...
Կամչատկայում ուղղաթիռ է անհետացել
Կամչատկայում անհետացած Vityaz-Aero ավիաընկերության Mi-8T ուղղաթիռում կարող էր լինել 19 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է...