Սաշիկ Սարգսյանին և իր որդիներին կանչել են Գլխավոր դատախազություն. «Հրապարակ»
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, վերջինիս տղաներին՝ Նարեկին եւ Հայկին կանչել են Գլխավոր դատախազություն։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Յուրաքանչյուրին ուղարկված ծանուցման մեջ նշված է․«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր» :
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում»։
Նշենք, որ Սարգսյանների ընտանիքը 2018-ից հետո իրավապահների թիրախում էր հայտնվել․ Հայկ եւ Նարեկ Սարգսյանների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, նրանք հայտնվեցին կալանավայրերում, այժմ ազատության մեջ են»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել Տիգրան Ավինյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երեւանի...
Ոստիկանները եղբորս ծեծի են ենթարկել, ապա ջնջել տեսաձայնագրությունը․ արցախցի փաստաբան
Այն բանից հետո, երբ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ իր եղբայրը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, Ներքի...
Ներքին հրահա՞նգ. ինչու դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել եւ ուսումնական հանձնաժողովի անդամ ընտրել։ Այս մասին գրում է...
Անհայտ անձինք սպառնացել են սպանել Օլիմպիական խաղերի բացման արարողության պրոդյուսերներին
Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության պրոդյուսերները, ովքեր աշխատում են Paname 2024 ընկերությունում, դիմել են դ...